Բնական է, որ թուրք Փաշինյանը, ինչպես և նախազգուշացնում էր խորհրդարանի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ո՛չ դեկտեմբերի 8-ին, ո՛չ 8-ից հետո կամավոր հրաժարականի չգնաց։ Ժողովրդի վերջնագիրն անզոր գտնվեց թուրքի խամաճիկի լկտիության առաջ։ Նա նույնպիսի օկուպանտ է, ինչպես թուրքերն ու կովկասյան թաթարները, որոնք դեկտեմբերի 10-ին տոնում էին «հաղթանակը հայերի նկատմամբ»։ Նրանք տոնում էին այն փաստը, որ Արցախն ու Հայաստանն իջեցված են «շրիշակից ներքև», որ կարելի է ծաղրել հայերին։ Փաշինյան «փաշայի» կողմնակիցներն այժմ տեսնու՞մ են, թե Արցախի խնդրի ինչ տեսլական ունի իրենց կուռքը, տեսնու՞մ են, որ ամբողջությամբ Հայկական հարցի լուծումն էլ տեսնում է հենց հայերի ոչնչացման մեջ, իսկ ում չի ոչնչացնի, կդարձնի թուրք կամ թուրքի շուն։ Դեռևս Հայաստանի քաղաքացիներ, խոստովանեք. ձեզ ինչքա՞ն հաճելի կլինի, եթե աշխարհում ձեր զավակներին անվանեն «թուրքի ստրուկ» կամ «թուրքի շուն»։
Իմ թոռներն ու ծոռները միշտ հայ կմնան ու մինչև գերեզման կհիշեն, որ թուրքը մարդ չէ և Հայաստանի ու հայերի թշնամին է։ Ով համաձայն է, թող քվեարկի։ Դուրս եկեք և օգնեցեք հայրենասեր համաքաղաքացիներին, որ վերացվի թուրք Փաշինյանի իշխանությունը։
Իսկ մինչ Էրդողանը Բաքվում փառաբանում էր եղեռնագործ հրեա դյոնմե Էնվեր փաշային, Հայաստանի եղեռնագործ Փաշինյան փաշան էլ շարունակում էր կռվել հայ ազգի դեմ։ Դա նույնպես ամենախայտառակ և ամենախոշոր ազգային դավաճանության հետևանքն է ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում։ Բայց աշխարհն սկսում է փոխվել այդ ընթացքում։ Չէ՞ որ հայերն արդեն «ոտքի տակ չեն ընկնում»։ Չէ՞ որ հայերին ճզմել ու ստորացրել են, ընդ որում, կարծես նույն հայերի ձեռքով։ Իսկ Թուրքիան պատերազմի ևս մեկ ճակատ է ստացել։ Ֆելդմարշալ Խալիֆա Խաֆթարի «Լիբիական ազգային բանակում» (ԼԱԲ) հայտարարել են, որ իրենք Թուրքիայի հետ պատերազմական վիճակում են այն բանից հետո, երբ Էրդողանը նորից «բորբոքեց հին հակամարտությունը»։ ԼԱԲ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ Միսմարին դեկտեմբերի 9-ին ընդգծել է, որ «ոչ ոք չի հայտարարել իրենց ուժերի և Թուրքիայի միջև ճակատամարտի ավարտի մասին», իսկ Խաֆթարի և Թուրքիայի պաշտպանությունը վայելող, Սարաջի ղեկավարությամբ գործող Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) զորքերի միջև հրադադարը կայացել է «ի նշան միջազգային հանրության, բարեկամ երկրների ջանքերի և լիբիացիների՝ պատերազմին վերջ դնելու ցանկության նկատմամբ հարգանքի»։ Ընդ որում, Միսմարին նշել է, որ Էրդողանը «երբեք չի դադարեցրել զենքի առաքումը Լիբիա»։ Նրա խոսքով, շաբաթվա սկզբում ԼԱԲ-ի ՌԾՈՒ-ի կողմից կալանված թուրքական նավը գտնվում էր «սահմանափակ թույլատրելի գոտում», իսկ Լիբիայի ափին Խաֆթարի ներկայացուցիչների օրինական գործողություններին Թուրքիայի ԱԳՆ-ի պատասխանը պարունակում էր «անթույլատրելի մեծամտություն»։
Պաշտոնական Անկարան ավելի վաղ խստորեն դատապարտել էր իր նավի կալանումը Միջերկրական ծովում՝ հայտարարելով, որ նավը պետք է անհապաղ վերսկսի իր երթը դեպի Լիբիայի արևմուտքի Միսուրատա նավահանգիստ, որը գտնվում է ԱՀԿ-ի վերահսկողության տակ։ «Լիբիայում Թուրքիայի շահերի վրա հարձակումը լուրջ հետևանքներ է ունենալու, և այդ տարրերը (այսինքն՝ Խաֆթարի զինված ուժերը) դիտարկվելու են որպես օրինական թիրախներ»,- ասվում էր Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Ըստ թուրքական կողմի, նավը միայն դեղորայք ու բժշկական սարքավորումներ էր տանում Միսուրատա, երբ ԼԱԲ-ի մարտիկները կանգնեցրել են այն, իսկ անձնակազմի անդամները (Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ) կալանվել են։ Ըստ համաշխարհային ԶԼՄ-ների, Էրդողանն ավելի վաղ ԱՀԿ-ի և ԼԱԲ-ի միջև հրադադարի համաձայնագիրը գնահատել էր որպես «թույլ վստահություն ներշնչող»։ Այնուամենայնիվ, ս.թ. օգոստոսի վերջից կողմերի միջև մարտական բախումները լիովին դադարել էին Շվեյցարիայում բանակցություններ սկսելու մասին նրանց հայտարարած համաձայնությունից հետո։ Ներլիբիական հակամարտության կողմերը Ժնևում հոկտեմբերի 23-ին համաձայնության են եկել հրադադարի մշտական ռեժիմ սահմանելու մասին։
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Լիբիայում դիմակայություն էր նկատվում Թուրքիայի, որը հովանավորում է ԱՀԿ-ին և լիբիական ճակատ է ուղարկել հազարավոր սիրիացի ահաբեկիչների ու հարվածային համակարգեր, և Պարսից ծոցի արաբական միապետությունների միջև, որոնցից հատկապես աչքի է ընկնում ԱՄԷ-ն։ Մարշալ Խաֆթարին աջակցում են ՌԴ-ն, Եգիպտոսը, Ֆրանսիան, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն։ ԱՀԿ-ին օգնում են Թուրքիան և Կատարը։ 2019 թ. նոյեմբերի վերջին Թուրքիան ու Տրիպոլիի կառավարությունը համաձայնագիր կնքեցին ռազմական համագործակցության մասին, որի շրջանակում Թուրքիան հզոր աջակցություն է ցույց տալիս ԱՀԿ-ին, ներառյալ զենքի մատակարարումները։ Լիբիայում կռիվների դադարեցումը, ինչպես տեսանք, Թուրքիային հնարավորություն տվեց ահաբեկիչներին Արցախ ուղարկելու։ Հայտնի է նաև, որ թուրքերն Այսրկովկաս ահաբեկիչներ են բերել ոչ միայն Սիրիայից, այլև Լիբիայից։ Եթե Լիբիայում պատերազմը սկսվի, ապա լիովին հնարավոր է, որ թուրքերն սկսեն շտապ կարգով իրենց ահաբեկիչներին այնտեղ տեղափոխել ոչ միայն Սիրիայից, այլև Արցախի օկուպացված մասից, որովհետև պատերազմում առանց Թուրքիայի և նրա ահաբեկիչների մասնակցության խամաճիկ Սարաջը վաղուց տապալված ու ոչնչացված կլիներ։ Սակայն մենք հրապարակավ հարցնում ենք բոլորին՝ ՆԱՏՕ-ի (որի անդամն է Թուրքիան) անդամ երկրներին, Եվրամիությանը (որին միացած անդամ է Անկարան), Ռուսաստանին և Իրանին (որոնք Սիրիայում թուրքերի հետ համագործակցում են «Աստանայի գործընթացի» շրջանակներում). աշխարհն ինչու՞ է հանդուրժում, որ Թուրքիան պետական ահաբեկչության քաղաքականություն վարի, ընդ որում՝ ահաբեկչական խմբերի մարդասպանների օգտագործմամբ։ Կուտակված փաստերն այնքան շատ են, որ աշխարհը վաղուց իրավունք ունի ռազմական գործողությամբ Թուրքիային խաղաղություն պարտադրելու։
Իրանի աչքերում, կարելի է ասել, դող է նկատվում։ Չէ՞ որ մինչ թուրքերն ու կովկասյան թաթարներն ուրախանում են հայերի նկատմամբ իրենց «հաղթանակով» և նույնիսկ դեկտեմբերի 10-ին Բաքվում համատեղ զորահանդես կազմակերպեցին, ժամանակն իրականում աշխարհը տրամադրում է թուրքերի ու կովկասյան թաթարների դեմ։ Ինչպես և սպասվում էր, առաջին ազդանշաններից մեկը հնչեց հենց Իրանից (դեկտեմբերին, այն էլ՝ նրանց համատեղ «ուրախության» նախօրեին)։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Կալիբաֆը Թեհրանում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ «Ադրբեջանում ահաբեկիչների և սիոնիստական վարչակարգի շարժումների առկայությունն սպառնալիք է տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը»։ Բավարարվածություն հայտնելով տարածաշրջանում հրադադարի հայտարարման առթիվ, նա ասել է. «Իսլամական հեղափոխության առաջնորդը, կառավարական պաշտոնյաներն ու երկրի ժողովուրդն անհանգստացած էին Ադրբեջանում վերջին բախումներով ու վճռականորեն պաշտպանեցին Ադրբեջանին տարածքային ամբողջականության պահպանման հարցում»։ Ահա թե ինչու մենք այդպես արտահայտվեցինք. որ Իրանի աչքերում դող է նկատվում։ Անհրաժեշտ էր, որ դավաճաններն ու թուրքերը ոչնչացնեի՞ն Արցախը, որպեսզի Իրանի «աչքերը բացվեին» այն փաստի վրա, որ հենց իր հյուսիսային սահմանին այժմ կանգնած են Սիրիայից ու Լիբիայից ֆաշիստ Էրդողանի բերած ահաբեկիչ թուրքոմանները։ Լավ, նրա համար էլ ենք շնորհակալ, որ 2020 թ. դեկտեմբերի 9-ին Իրանն «արթնացավ»։
Իր հայտարարության մյուս մասում Իրանի խորհրդարանի խոսնակը նշեց երկու երկրների մշակութային ու կրոնական խոր կապերը և հավելեց. «Երկու երկրների մեծ հնարավորություններն ու ներուժը պետք է լավագույն կերպով օգտագործվեն տնտեսական զարգացման, քաղաքական, սոցիալական և մշակութային համագործակցության մակարդակի բարձրացման համար։ Մերձսահմանային համագործակցությունն ու երկաթուղային երթուղիների միավորումը պետք է գերակա դառնան երկկողմ հարաբերություններում»։
«Բաքվի հանրապետության» արտգործնախարարը, իր հերթին, սկզբում ձևացրեց, թե Բաքուն դատապարտում է իրանցի հայտնի միջուկագետ ֆիզիկոս և պաշտպանության բնագավառի գիտնական Ֆահրիզադեի սպանությունը՝ հայտարարելով, թե այդպիսի ահաբեկչական գործողությունն անընդունելի է, և «Ադրբեջանի ժողովուրդը խոր ցավ զգաց՝ լսելով այդ լուրը»։ Բայրամովն իհարկե ստում է. կովկասյան թաթարներն ի սրտե ուրախ են, որ իսրայելցիներն սպանել են իրանցուն. չէ՞ որ Իսրայելն իրենց հավերժ դաշնակիցն է, միշտ մասնակցում է հայերի դեմ պատերազմին իրենց կողմից։ Ավելին, շուտով Իսրայելն անպայման կովկասյան թուրքերին կդրդի, որ հենց Արցախի օկուպացված տարածքից իրականացվեն Իրանի դեմ դիվերսիաներն ու զինված սադրանքները։
Այնուհետև Բայրամովը նշեց Լեռնային Ղարաբաղի շրջանում հակամարտությունը դադարեցնելու համար Իրանի առաջարկները և ավելացրեց. «44-օրյա պատերազմի ժամանակ Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի, նախագահի, օրենսդիրների և մարդկանց դիրքորոշումները վճռական աջակցություն էին Ադրբեջանի համար»։ Ի՞նչ կարող ես ասել, դա դաժան ու դառը ճշմարտություն է։ Բայրամովն Իրանին շնորհակալություն հայտնեց, որ պատերազմի ընթացքում Թեհրանը, թեկուզ խոսքով (չնայած փաստեր կան նաև այլ օգնության վերաբերյալ), բայց անվերապահ օգնություն ցուցաբերեց Ադրբեջանին։ Թե դա ինչու արեց Իրանը, խոսակցության առանձին թեմա է։ Բայց փաստ է, որ տեսնելով, թե ինչ դավաճաններ են նստած Երևանում, և ինչպես են նրանք «ծախում» արցախահայերին, Իրանն շտապեց այնպես անել, որ իր հյուսիսային սահմանին կանգնած լինեն կովկասյան թաթարների և Թուրքիայի զորքերը, ոչ թե ՆԱՏՕ-ի «սկանդինավյան զորակազմերը»։
Բայց մենք Կալիբաթի հայտարարությունից դիտավորյալ առանձնացնում ենք նրա այն նախազգուշացումը, որ «Ադրբեջանում ահաբեկիչների և սիոնիստական վարչակարգի շարժումների առկայությունն սպառնալիք է տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը»։ Այդ ձևով Իրանը պահանջեց կովկասյան թաթարներից, որ նրանք իրենք Արցախից վռնդեն թուրքոման ահաբեկիչներին, որոնց տարածաշրջան է բերել Թուրքիան, ինչպես նաև դադարեցնեն ռազմական ու հետախուզական համագործակցությունն Իսրայելի հետ։ Պատմական գիտությունների թեկնածու, ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Լանա Ռավանդի Ֆադաին օրերս ասուլիսում հրապարակավ հայտարարել է. «Իրանում քննադատաբար են նայում Ամերիկայի, հատկապես Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ հարաբերություններին։ Իրանում տեսան, որ Ղարաբաղի տարածքում Ադրբեջանը կռվում էր իսրայելական զենքով»։ Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 7-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամլո ասուլիսում Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարեց. «Թուրքիան պետք է իր զինյալ անձնակազմը և նրան միացած ահաբեկչական խմբավորումները հանի հակամարտության գոտուց և ընդհանրապես Հարավային Կովկասից։ Առայժմ հստակ ազդանշաններ չկան օտարերկրացի զինյալ ահաբեկիչներին հանելու մասին։ Հակառակը. հավաստի տեղեկություն կա զինյալ ահաբեկիչների ու վարձկանների տարածման աշխարհագրությունն ընդլայնելու և նրանց Արցախի օկուպացված շրջաններում բնակեցնելու մասին Ադրբեջանի պլանների վերաբերյալ»։ Մենք այդ մասին արդեն հայտնել ենք Հայաստանի քաղաքացիներին, բայց հիմա տեղին է հիշեցնել Այվազյանի այդ հայտարարության մասին։ Չէ՞ որ Իրանը փաստացի միացավ Արցախից և ընդհանրապես Այսկովկասից թուրք ահաբեկիչներին վտարելու մասին Հայաստանի և Ռուսաստանի պահանջներին։ Ափսոս, որ Արցախի օկուպացիայից հետո միայն։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ